ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ֆեյսբուքյան պատմություն

Վարդգես ՕՎՅԱՆ. Ֆեյսբուքյան պատմություն
18.03.2013 | 14:15

- Հայրիկ, այդ Ֆեյսբուքն ի՞նչ է։

- Տղաս, դա մի հսկա տոնավաճառ է, որտեղ վաճառքի են հանում մտքեր, գաղափարներ, անձնական, ընտանեկան ու ամեն կարգի այլ լուսանկարներ։ Իսկ նրանք, որ սեփական միտք ու գաղափարներ չունեն, հայտնի ու անհայտ իմաստունների մտքերն են դնում վաճառասեղանին։ Դրանցից ոմանք էլ ուրիշների մտքերը ներկայացնում են որպես սեփական՝ «ամաչելով» նշել իրական հեղինակի անունը։
- Հայրիկ, այդ Ֆեյսբուքում երևի հազարավոր գնորդներ կան, չէ՞։
- Գրեթե չկան, շատ քիչ են։ Այս տոնավաճառում հիմնականում վաճառողներ են, գնորդների խոշորացույցով էլ դժվար կգտնես։ Մի օրինակ բերեմ. հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ սարսափելի վատ են ապրում ու չգիտեն ինչպես կարող են վերափոխել իրենց կյանքը։ ՖԲ-ում մի քանի շատ խելացի ընկերներ ունեմ, որոնք ժամանակ առ ժամանակ բացատրում են, թե ո՞ր ճանապարհն է տանում «ապահով ապագա» և ո՞րը մարդավարի ապագա:
- Հետո՞:
- Հետո ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրանց վրա։ Ավելի հարմար են գտնում սուրճի, արշավների, Քարդաշյան քույրերի ու նման դատարկ բաների մասին նկարներ ու հիմար պատմություններ ի ցույց դնել «տոնավաճառում», քան լրջորեն մտածել ցեխից ազատվելու մասին:
- Ի՞նչ ցեխ:
- Տղաս, սա քո իմացած ցեխը չէ, որտեղ միայն կոշիկներդ կամ տաբատիդ փողքերն ես կեղտոտում։ Սա ավելի սարսափելի ցեխ է, որտեղ մարդու վերնամասերն ու հոգին են փչանում, մարդկային հարաբերությունները, բարոյականությունը,և քեզ համար անհասկանալի նման շատ բաներ են աղտոտվում, այլանդակվում։
- Է՜հ, այդ Ֆեյսբուքից ոչինչ էլ չհասկացա։ Ավելի կարճ և ավելի հասկանալի բացատրիր:
- Ճիշտ ես, զավակս, ավելի շատ ինքս ինձ հետ էի խոսում: Մի խոսքով, Ֆեյսբուքը հիվանդություն է, վարակիչ, երբեմն էլ՝ անբուժելի։
- Այդ Ֆեյսբուքով դու է՞լ ես հիվանդ։
- Ինքդ որոշիր։ Այս ողջ ժամանակում կարող էի մի ավելի լուրջ ու կարևոր բան գրել, բայց նստել մեր այս զրույցն եմ գրի առնում:

Դիտվել է՝ 4714

Մեկնաբանություններ